Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտք գործելու արգելքի հետ ՀՀ ԱԱԾ-ն կապ չունի․ԱԱԾ պարզաբանումը

Raffi

  Այսօր Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է իր մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանական է համարել, որ արգելքը եղել է Հայաստանի իշխանությունների կողմից․«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»:

Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ եւ խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաեւ հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն»,-ընդգծել է նա։ Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԱԾ-ի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ Հայաստանը որևէ առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի  մուտքի արգելքի հետ։ «Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը ԱԱԾ-ի անցակետում արգելել են ռուս խաղաղապահները։ Խնդրում ենք ճշտել ռուս խաղաղապահներից», -փոխանցեցին ԱԱԾ-ից։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը, որ արգելքը կարող է լինել Հայաստանի իշխանությունից, ի պատասխան ԱԱԾ-ից նշեցին․ «Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում»։

Թամարա Ղազարյան

Civic.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…