Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում օգտատերերին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժի կադրերի հրապարակումից

Adrbejani pn

 Ադրբեջանի ՊՆ կոչ է անում երկրի բնակիչներին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժը պատկերող կադրերի հրապարակումից, հաղորդում է APA գործակալությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, «վերջին օրերին սոցցանցերում տեսագրություններ և լուսանկարներ են հրապարակվում, որոնք արտացոլում են ադրբեջանական բանակի գործունեությունը, ռազմական շարասյունների տեղաշարժերը Հայրենական պատերազմի և զորավարժությունների ընթացքում։

«Հայտնում ենք, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան պարբերաբար վերատեղակայվում են զորավարժարաններ և ուսումնական կենտրոններ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում օգտատերերին՝ հին կադրերը որպես նոր տեսագրություններ չտարածել՝ հանրությանը մոլորության մեջ գցելով», — նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Աղբյուր՝ azatutyun.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…