Հայ խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը Կոսովոյում․ ՊՆ

Kosovoyum

Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում՝ ըստ մշակված ծրագրի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես կապի մեջ է հայկական զորախմբի հետ:
Հիշեցնենք, որ Սերբիայում իրավիճակը լարվել է հուլիսի 31-ին. Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հնչել են տագնապի ազդանշաններ։ Սահմանի երկու կողմից սահմանային անցակետերում մարդիկ են հավաքվել, կրակոցներ են հնչել։
Ավելի վաղ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություն կսկսի եւ կփակի Սերբիայի իշխանությունների կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը:

ՆԱՏՕ-ից հայտարարել են, որ միջազգային ուժերը (KFOR), որոնք պատասխանատու են ինքնահռչակ Կոսովոյում անվտանգության ապահովման համար, Կոսովոյի կայունությանը սպառնացող վտանգի դեպքում պատրաստ են միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտությանը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…