ՍՊԸ-ի ավագ մասնագետի տնից գողացել են չհրկիզվող պահարանը, մեջը՝ 14 հազար դոլար և 6 մլն դրամ

Safe

  Հուլիսի 31-ին խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Լուռու մարզի բնակիչ 66-ամյա Վարդան Մ․-ն և հայտնել, որ իրենց տանից իրեն պատկանող չհրկիզվող պահարանը գողացել են, գրում է shamshyan.com-ը։  

 Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  դռան կախովի փականը բացելու միջոցով մուտք են գործել իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը։ Վարդան Մ․-ն հայտնել է, որ սեյֆում եղել են իրեն պատկանող 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ըստ աղբյուրի՝ Վարդան Մ․-ն աշխատում է «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ-ում որպես ավագ մասնագետ։  

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…