Հայոց շարժումը կոչ է անում եվրոպական և ֆրանսիական իշխանություններին խստորեն պատժել ՀՀ վարչապետի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դեմ որոգայթի հեղինակներին և կազմակերպիչներին

Sinanyan Pashinyan

 «Աջակցություն ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ պրն Զարեհ Սինանյանին

ՀՀՇ-ն կոչ է անում եվրոպական և ֆրանսիական իշխանություններին խստորեն պատժել ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ պարոն Սինանյանի դեմ որոգայթի հեղինակներին և կազմակերպիչներին. որպես Հայաստանի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ։

Գործողությունները, որոնք կարող են ներհամայնքային անկարգություններ ստեղծել, պետք է անհապաղ չեզոքացվեն։

Հայոց Շարժումը դատապարտում է նաև ՀՕՖ Դաշնակցության կրկնվող գործողությունները, որոնք արատավորում են Հայաստանի և հայերի պատկերը՝ պարոն Սինանյանի և պարոն Փաշինյանի նկատմամբ ողջ աշխարհում։

Պարոն Սինանյանը մշտապես աշխատել է հայկական սփյուռքը համախմբելու նպատակով ։ Ցանկանալով վերջ դնել նախապես հաստատված եւ պառակտող մենաշնորհներին, մշտապես երկխոսել է բոլոր կողմերի հետ ։

Յուրաքանչյուր հայի կարող է պատվել միայն այս խոհեմ մոտեցումը, որը վերջնականապես բարձրացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տեսլականը:

Հայոց Շարժումը հիշեցնում է, որ Սփյուռքի դերը՝ ողջ ուժով մայր հայրենիքին սատարելն է և կանգնելը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության կողքին»-, գրված է Հայոց շարժման ֆբ-յան էջում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…