«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին սպանվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի հարձակման ժամանակ

Al Qaida

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում «Ալ-Քաիդա» իսլամիստական ​​խմբավորման առաջնորդ Այման Զավահիրիի սպանության մասին։ «Արդարությունը հաստատվել է, և ահաբեկչական այս առաջնորդն այլևս չկա: Մենք երբեք չենք նահանջում»,- ասել է Բայդենը հեռուստատեսային ուղերձում:

 Նրա խոսքով՝ Զավահիրիի գտնվելու վայրն ԱՄՆ հետախուզական գործակալություններին հայտնի է դարձել այս տարվա սկզբին։ «Նա սպանությունների և բռնությունների հետք է թողել ամերիկացի քաղաքացիների, ամերիկացի զինվորականների, ամերիկացի դիվանագետների և ամերիկյան շահերի դեմ»,- հավելել է Բայդենը։ Սպիտակ տան խոսնակը հատուկ ճեպազրույցում ասել է, որ անցած կիրակի ճշգրիտ հարված է հասցվել մի տան վրա. որտեղ վերջերս թաքնվում էր Զավահիրին։

 Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքից արձակվել է երկու Hellfire հրթիռ։ Հարվածի արդյունքում ոչ տանը գտնվող Զավահիրիի հարազատները, ոչ էլ շրջակայքում գտնվող խաղաղ բնակիչները չեն տուժել։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…