Ծեծկռտուք Երևանում․ «Երևան Սիթիի» դիմաց.

Ceckrtuq

 Oգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմանում ոստիկանները նկատել են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վաշտի հրամանատարն ու պարեկները, երբ մոտենում են նրանց, կռվի մասնակիցները դիմում են փախուստի։ Պարեկներին հաջողվում է հետապնդել ու մի քանիսին վնասազերծել։ Ապա ժամանում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որոնք բերման ենթարկվածներին տեղափոխում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Տեղում վաշտի հրամանատար Ն․ Ավետիսյանը, օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ կռվի մասնակիցներից 2 հոգի Nissan March մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախոստի։ Ու ստանում է հավաստի տեղեկություն, թե որ ուղղությամբ են նրանք մեկնում։ Եվ Ն․ Ավետիսյանն ու պարեկները հետապնդում, ապա Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից դեպի Պարույր Սևակ հատվածում կանգնեցնում են Nissan March-ն ու 2 հոգու բերման ենթարկում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նրանցից մեկի հագուստի վրա առկա են լինում արնանման հետքեր։ 

Դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։ Բերման ենթարկվածները Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Դ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Պապին Վ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Վահե Մ․-ն։ Քանեքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…