Ցեղասպանության հուշահամալիրի մոտ պարծեցող թուրքը իր տեսանյութը հրապարակել է Թուրքիա վերադառնալուց հետո միայն․ ԱԱԾ-ն՝ թուրք զբոսաշրջիկի գործով քննության մասին

Cicernakaberdum

   Օրերս Ցեղասպանության հուշահամալիր այցելած ու «գորշ գայլերի» նշանով Հայոց ցեղասպանությունը ծաղրած թուրք զբոսաշրջիկի արարքը մեծ դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում։ Հուլիսի 20-ին համացանցում հայտնվեց թուրք բլոգերի տեսագրությունը, որտեղ երևում էր, թե ինչպես է նա Ծիծեռնակաբերդում ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ասում, թե այստեղ ամեն ինչ թատրոն է։ 

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԱԾ-ի հետ՝ ճշտելու, թե ինչ զարգացում է ստացել այդ դեպքի առթիվ քննությունը։ 
 
ԱԱԾ-ից պարզաբանեցին, որ ձեռնարկվել են միջոցառումներ՝  նրա անձը բացահայտելու ուղղությամբ և պարզել են, որ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ պարծեցող թուրքը իր տեսանյութը համարձակվել է հրապարակել Թուրքիա վերադառնալուց հետո միայն։ Ըստ ԱԱԾ լրատվական ծառայության, թուրք զբոսաշրջիկը Հայաստանում է եղել հուլիսի 16-17-ը, իսկ Ծիծեռնակաբերդում արած նկարահանման մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ վերջինս արդեն Հայաստանում չի գտնվել։
 
«Համապատասխան միջոցներ են գործադրվել, որ այդ անձի կողմից նմանատիպ վարքագիծ այլևս չկրկնվի»։ Թե կոնկրետ ի՞նչ միջոցների մասին է խոսքը, ԱԱԾ-ից չպարզաբանեցին։ Չի բացառվում, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է։
 
 
Թամարա Ղազարյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…