Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ. Կլաար

Toivo

 Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մտահոգված ենք վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ: Եվրամիությունը հանձնառու է՝ խորացնելու մասնակցությունը խաղաղության գործընթացում: Մենք ներգրավված ենք մի քանի մակարդակում: Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ տասնամյակների էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- գրել է պաշտոնյան:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…