Խաղն ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել, այլապես Ռուսաստանի արձագանքն այս օրերին ծաղր չէր լինի . Սաֆարյան

Styopa

 Խաղն ավելի վտանգավոր ու ողբերգական է, քան կարելի է պատկերացնել…: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Բավական է հիշել, որ երեկ Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը 2008-ին հաստատած Դմիտրի Մեդվեդեւի էջը VKontacte սոցիալական ցանցում իբր կոտրվեց, որտեղ նա հոխորտացել էր, որ շուտով սովետմիությունը կվերականգնվի ու Վրաստանով, Ղազախստանով, Մերձդնեստրով ու մյուսներով կվերածվի նոր ու հին միությունը։

Կասեք’ ջարդել էին էջը, ապացուցելի չէ, որ ինքն է դա գրել։ Կառարկեմ ու կհիշեցնեմ’ ոչ, դա կոնկրետ օպերացիա էր։ Դեռ օրեր առաջ էլ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն հայտարարեց, որ շուտով “իրենց երկիրը նախկինի նման ամենամեծը կլինի”: Ասեց հրապարակավ….Իսկ Մեդվեդեւ ուղղակի մի պահ տեքստը մանրամասն բացեց ու ասեց չասվող մասը… Իսկ դրա համար Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը հայտնվի էքզիստենցիալ խոր վտանգի մեջ’ Սյունիքով, Գեղարքունիքով, Տավուշով ու Արցախով հանդերձ և…. հերթական անգամ համաձայնի հանուն փրկության մտնել միության մեջ, իսկ Ադրբեջանն էլ դրա դիմաց ստանա պարգևատրումը’ Արցախը… Ինչպես 1920 թվականին….

Լուծումները շատ գլոբալ պետք է լինեն’ Հայաստանի բոլոր իրական գործընկերներին բացատրելով իրավիճակը… Այլապես Ռուսաստանի արձագանքն այս օրերին ու վերջին ժամերին ծաղր չէին լինի … Իսկ դա պատահական չէ….»,-գրել է նա:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…