Արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե Կրխկըզ բարձունքն են գրավել. «Հետք»

lusankarner

Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, գրում է «Հետքը»:

Կայքը նաեւ գրում է. «Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։

Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։

Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Օրինակ` ստորեւ ներկայացված լուսանկարում, որն արվել է այս տարվա հուլիսի 20-ին, երեւում է դեպի Կրխկըզ տանող ճանապարհը եւ մարտական դիրքը սարի վրա (տես կապույտ շրջանակի մեջ)։

Դեպի լեռ տանող ճանապարհը սկսվում է Քաշաթաղի շրջանի Շամք գյուղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։ 

Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արեւելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորեւ․ աղբյուրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երեւում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։

Այսպիսով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումը, թե իբր իրենք գործողություն են կատարել ու վերահսկողություն սահմանել Կրխկըզ բարձունքի հանդեպ, սուտ է։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…