Ամերիկյան կողմը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի լուրջ հետևանքների համար. Չինաստան

China vs USA

  Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինքն է ստեղծում ճգնաժամ, այնուհետև փորձում է արդարացնել իր սխալ հայտարարություններն ու գործողությունները, խեղաթյուրում է փաստերը և պատասխանատվությունը գցում ուրիշների վրա։ Պեկինը դեմ է դրան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ սադրել է և միանձնյա ստեղծել է Թայվանի նեղուցում առկա լարված իրավիճակը, այդ պատճառով ամերիկյան կողմը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի լուրջ հետևանքների համար», – ասել է Ու Ցյանը։

Նա նշել է, որ Չինաստանը ավելի վաղ հայտնել էր իր լուրջ դիրքորոշումը Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների, երկու երկրների զինված ուժերի, ինչպես նաև Թայվանի հիմնախնդրի վերաբերյալ, ներկայացրել էր իրավիճակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի կապակցությամբ, սակայն ամերիկյան կողմը ասաց մի բան, բայց արեց մեկ այլ բան. քաջալերելով և աջակցելով Փելոսիի այցը՝ նրանք լարվածություն ստեղծեցին Թայվանի նեղուցում։

«Չինաստանի համապատասխան հակաքայլերը դարձել են անհրաժեշտ նախազգուշացում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Թայվանի սադրանքների, իսկ պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը լիովին արդարացի է և տեղին», – հայտարարել է վերջինս։

Նրա խոսքով`  ԱՄՆ-ը մի կողմից ստեղծում է ճգնաժամ, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է այն վերահսկելու և կառավարելու անհրաժեշտության մասին, նրանք արդարացումներ և քողարկում են փնտրում իրենց սխալ հայտարարությունների ու գործողությունների, իրենց սադրանքների համար, նրանք նույնիսկ հասարակական աղմուկ են ստեղծում, խեղաթյուրում են փաստերը և փորձում են պատասխանատվությունը ուրիշի վրա գցել, Չինաստանը կտրականապես դեմ է դրան:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…