ՌԴ-ն չի կարող օգտվել իրանական լրտես-արբանյակից. Իրանի տիեզերական գործակալություն

Arbanyak

   Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ուկրաինային լրտեսելու նպատակով Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր օգտագործման մասին տեղեկությունը: Տիեզերական սարքը միայն Թեհրանի իրավասության ներքո է և պիտանի չէ այլ երկրների ռազմական նպատակների համար, ասվում է գործակալության՝ օգոստոսի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:

Արբանյակի աշխատանքի կառավարման կենտրոնը տեղակայվելու է Իրանի տարածքում, և դրա վերահսկման և շահագործման հետ կապված բոլոր հրամանները առաջին իսկ օրվանից և գործարկումից անմիջապես հետո կկատարվեն իրանցի մասնագետների կողմից։ «Ոչ մի այլ երկիր հասանելիություն չի ունենա այդ տեղեկատվությանը: Այլ երկրի ռազմական նպատակների համար արբանյակային լուսանկարների օգտագործման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է գործակալությունը:

Ռուսաստանը պատրաստվում է իրանական արբանյակը Բայկոնուրից ուղեծիր դուրս բերել օգոստոսի 9-ին։ Ինչպես ավելի վաղ գրել էր The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայություններին, այն պետք է զգալիորեն ընդլայնի Մերձավոր Արևելքի ռազմական օբյեկտները լրտեսելու Թեհրանի հնարավորությունները: Սակայն մինչ այդ, հաղորդել է պարբերականը, Մոսկվան մտադիր էր տիեզերական սարքն օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դիտարկման համար։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…