Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ

RD AGN

   Իրավիճակը Հարավային Կովկասում Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան։

«Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը: Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը:

Դիվանագետը նշել է. ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: Նեչաևը հիշեցրել է օգոստոսի 2-ին և 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների մասին:

«Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնել է դիվանագետը՝ նշելով, որ քննարկումների մանրամասները չի կարող հայտնել:

Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Նեչաևը նշել է. խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…