Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

MAK-um

 Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների հետ կապված։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը, ոչ էլ Էներգոդար քաղաքը:

«Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է։ Այդ պատճառով Ռուսաստանը պահպանում է այն, որպեսզի թույլ չտա, որ դրան վնաս հասցնեն»,- ընդգծել է դիվանագետը։

Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ ատոմակայանը ապառազմականացնելու կոչը՝ Նեբենզյան նշել է, որ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար: Նա Գուտերիշին խնդրել է հստակեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան իր հերթին ատոմակայանի վրա հարձակումների համար մեղադրել է Ռուսաստանին։ Նա պնդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է Զապորոժիեի ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը ևս մասնակցել է նիստին, հայտարարել է, որ գործալակությունն ակտիվացնում է շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ առաքելություն ուղարկելու համար։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…