Շոյգուն այսօր բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ

Banakcutyunner
  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ–ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր:
«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Մենք նախկինի պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծի ողջ երկայնքով»”, — հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը բանակցությունների ընթացքում:
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար:
Իր հերթին ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակը:
«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը», — ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…