«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար

Bujum

  «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։

Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։

«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնությունը։ Հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնությունը, ուղարկվել են տուն։ Ով անհրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- նշել է Ավանեսյանը։

Նա տեղեկացրել է, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ Ավանեսյանը հավելել է նաև, որ եթե պայթյունից տուժածները շարունակական բուժօգնության կարիք ունենան, ապա այդ բուժօգնությունը կստանան ամբողջությամբ անվճար։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…