Կարո Փայլանը հաղորդում է ներկայացրել դատախազություն իր դեմ ծրագրված սպանության մասին

Palyan

  Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդման հետ, որ 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։

Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել էր, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։

Կարո Փայլանը հայտարարել է, որ Ինջեի պնդումների հետ կապված դատախազությունը քայլեր չի ձեռնարկել։

«Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ում արած գրառումներում բացահայտել է, որ պետության ներսի որոշ մութ կենտրոններ 2016 թվականին իմ դեմ սպանություն են ծրագրել և այդ ծրագիրը խափանվել է այլ կենտրոնների կողմից։

Չնայած այս բացահայտումից անցել է երկու շաբաթ՝ իրավապահ մարմինները, որոնք պետք է հետաքննություն սկսեին, գործի չեն անցել»- նշել է հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ իր դեմ սպանության ծրագրի բացահայտման համար է ինքը հաղորդում ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…