Շուրջ 30 ժամից բոլորիս աչքի առջև պատմություն է կերտվելու

Depi lusin

Տիեզերք/Space

Եվ հանկարծ չմտածեք, թե սրանք չափազանցված խոսքեր են ))

NASA-ի Artemis-1 առաքելության մեկնարկով, կարելի է ասել, դրվում է մարդու` միջմոլորակային քաղաքակրթություն դառնալու առաջին քայլերը 🚀
Ճիշտ է` վաղվա մեկնարկը, որի շրջանակում առաջին անգամ օգտագործվող SLS հրթիռով Լուսնի ուղեծիր է ուղարկվելու առաջին անգամ օգտագործվող Orion տիեզերանավը, մեծամասամբ փորձնական բնույթի է, սակայն, եթե այն հաջող ընթանա, ապա մեծ է հավանականությունը, որ արդեն 2025 կամ 2026 թվականին բոլորս միասին ուղիղ եթերով դիտենք (գուցե և մեր մեկնաբանությամբ 😃), թե ինչպես է մարդը ավելի քան կես դար անց կրկին ոտք դնում Լուսնի վրա 🔥
Բայց այստեղ ամենաէականն այն է, որ ոտք է դնում մշտապես բնակելի կառույց, բազա, «ֆորպոստ» (անվանեք ինչպես կուզեք 😁) ստեղծելու մտադրությամբ:
Մարս «բռնվիր»` հաջորդը դու ես 🚀
Ահա այսպիսի բաներ… իրոք որ ֆանտաստիկ ժամանականերում ենք ապրում ))

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…