Վրաստանը պատրաստվում է միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին. Ղարիբաշվիլի

SEPA

  Թբիլիսին պատրաստվում է միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին, այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ փոխանցում է 1tv.ge-ն։

«Ուզում եմ մեր քաղաքացիներին դրական տեղեկություն հայտնել՝ կապված Եվրամիությանն ինտեգրման հետ։ Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին։ Այդ կազմակերպության անվանումն է SEPA, սա Եվրամիության և Եվրոգոտու երկրներում հարկային ծառայությունների և պրովայդերների ներդաշնակեցման շրջանակն է, որի անդամ է Եվրամիության 27 երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իռլանդիան և Լիխտենշտեյնը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ նպատակով։ Ներգրավված են Ազգային բանկը, էկոնոմիկայի նախարարությունը, տարբեր պետական ​​կառույցներ»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Նա տեղեկացրել է, որ Վրաստանի խորհրդարանը, որի հաստատմանը կուղարկվեն կառավարության նիստում ներկայացված երեք օրենքների նախագծերը, պետք է հաստատի օրենսդրության համապատասխան փոփոխությունները:

«Ես կասեի, որ Եվրամիություն փոխանցումների համար այլևս կարիք չի լինի օգտագործել թղթակից բանկ կամ միջնորդ, և դա շատ դրական հարց է մեր քաղաքացիների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…