Երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխաթար. Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին

AG naxarar

  Իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հեռախոսազրույցի ընթացքում իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանի համար չափազանց անհանգստացնող է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, եւ շեշտել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։

Նախարար Աբդոլլահյանը նաեւ ասել է, որ չափազանց կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները մնան անխաթար։ Միաժամանակ նաեւ, իրանցի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ Թեհրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է աջակցել այդ հարցում կողմերին։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…