Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

hh zu

  «Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, և դա վայրագության վերջին աստիճանն է»,- ասել է  ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետը՝ Ջերմուկ այցելած դիվանագետներին ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները։ 

Ասրյանը Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին ասել է նաև, որ այդ վայրագությունները կատարել են՝ չհստակեցնելով՝ այդ կինը զինծառայո՞ղ է, թե՞ քաղաքացիական անձ:

Նշենք, որ այսօր  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։ Դիվանագետները արդեն կանգ են առել  Ջերմուկի ճանապարհին և նկարահանել ճանապարհը խոցած հրթիռը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնեց նաև, որ հայկական ուժերը մարտական դիրքեր են կորցրել, ադրբեջանցիները «մտել են պաշտպանության խորքը», սակայն ինչպես Ջերմուկից, այնպես էլ այլ վայրերից դուրս են շպրտվել որոշ տեղերից: Այդուհանդերձ, նախկին 11-12 կիլոմետրից այժմ 4-4,5 կիլոմետր են հեռու Ջերմուկից: Հակառակորդի մխրճման ամենամեծ խորությունը Ջերմուկում է, մյուս ուղղություններով ավելի քիչ են մտել: Ասրյանը հայտնեց, որ նաև Սևանի ափի Մարտունին է թիրախավորվել:

Դեսպանները Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանից հետաքրքրվել են, թե վերջինս ինչու է զինվորական համազգեստով, ի պատասխան նա ասել է՝ «ես նաև զինվոր եմ ու դիրքեր եմ գնում»: Դեսպաններին հաղորդվել է նաև, որ Ջերմուկում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չկան՝ չնայած ադրբեջանցիները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ի պատասխան դեսպանի հարցի՝ մարդիկ տարհանվե՞լ են, Վայոց ձորի մարզպետն ասաց, որ մարդիկ անակնկալի են եկել, մի մասը պաշտպանված վայրերում են, ապաստարաններում, մյուս մասը դուրս է եկել մոտակա վայրեր:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…