Համապատասխան կենտրոններից գործարարներին տրվում են ցուցումներ՝ այս կամ այն հայտարարություններն անելու համար. Չախոյան

Chaxoyan

  Չախոյանը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չեն, և սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատելը պետք է անընդունելի լինի Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգված ցանկացած հայ մարդու համար։

«Ի գիտություն իրենց մտահոգություններն ու անհանգստությունները հայտնած մի շարք գործարարների՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա չեն և չեն կարող լինել, որքան էլ դա հակասի վերջիններիս բիզնես շահերին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատելը պետք է անընդունելի լինի Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգված ցանկացած հայ մարդու համար։

Զարմանալի կլիներ, եթե վերջին իրադարձությունների հետ կապված իրենց մտահոգությունները հայտնած գործարարները, ովքեր հետապնդում են բացառապես բիզնես շահեր, իրենց անհանգստությունները հայտնեին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների և Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված։

Բնականաբար, համապատասխան կենտրոններից նույն գործարարներին տրվում են ցուցումներ՝ այս կամ այն հայտարարություններն անելու համար, հակառակ դեպքում միգուցե զրկվեն իրենց կապիտալից, բայց դա վերջին բանն է, ինչ կարող է հետաքրքրել մեզ, քանզի նժարին դրված է Հայաստանի ինքնիշխանությունը»,- ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ և իր հայտարարության մեջ նշել, որ Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները, կարևոր է գնահատել կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն էլ մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար՝ խորապես անհանգստացած է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Նա նշել է, որ անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…