«Միացյալ Նահանգները կարևոր հնարավորություն ունի՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին». ԱՄՆ սենատոր

Menendez

   ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսն երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Սենատ։ Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ուժերի ապօրինի և անհիմն հարձակումը Հայաստանի վրա և կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ 

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է»,- ասել է սենատոր Մենենդեսը: «Քանի որ տարածաշրջանի համայնքները, ներառյալ՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը, տառապում են Ալիևի վարչակարգից, Միացյալ Նահանգները պետք է իր աջակցության խոսքերը հայտնի Հայաստանի ժողովրդին: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է՝ անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունը Ադրբեջանին»:

Այս բանաձևը հետևում է սենատոր Մենենդեսի՝ պետքարտուղար Էնտոնի Բլինքենին ուղղված նամակին, որում նա Բայդենի վարչակազմին կոչ էր անում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել «հայ ժողովրդի կողքին կանգնելու համար, երբ նրանք փորձում են ետ մղել Ադրբեջանի վերսկսված ռազմական ագրեսիան»:

Նախագահ Բայդենը 2022 թվականին իր ելույթում ասել է, որ «…երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում»,- գրել է նախագահ Մենենդեսը: «Միացյալ Նահանգները կարևոր հնարավորություն ունի՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ նրանք փորձում են ետ մղել ավտորիտար հարձակումը»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…