Էրդողան. «Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»

Erdo

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։

— Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն,- հարց է ուղղել լրագրողը։

— Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը,- հետևել է Էրդողանի պատասխանը։

Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ​​ջանքերը։

«Այնտեղ կարող է անգամ անեքսիա լինել։ Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է, անում է»:

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…