Հայ-ադրբեջանական հարաբերությունները ՀԱՊԿ-ի գործը չեն․ Լուկաշենկոն՝ Զասին

Lukash

  Բելառուսի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրաճակը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում են բելառուսական պաշտոնական աղբյուրները։

Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինիքի անդամ Բելառուսի առաջնորդը կրկին պնդել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները ՀԱՊԿ-ի գործը չեն։

«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ ՀԱՊԿ-ին էլ ներքաշե՞լ։ Կարծես, թե այլ զբաղմունք չկա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։

Բելառուսի առաջնորդը հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ևս կոշտ է արձագանքել հայկական կողմի բարձրացրած հարցերին։

«Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես Ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, Դուք ինքներդ էլ դա հասկանում եք, մեզ այս հակամարտությունը պետք չէ: Դուք երկու հարց եք դրել՝ դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»,- ասել էր Լուկաշենկոն։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…