Հայաստանի մեծ մասում առաջիկա օրերին ձյուն և անձրև կտեղա, սպասվում է մառախուղ

Dzyun

  Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…