Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը համալրվել է «Ուրալ» մակնիշի հրշեջ-փրկարարական երկու ավտոմեքենայով, շտապ օգնության ռեանոմոբիլով և «ՈՒԱԶ Պիկապ» ամենագնացով

Ural

  Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանն ու Վահան Զարոյանը, մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, նաև վարչության անձնակազմը:
«Ուրալ» մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենաներից մեկը տրամադրվելու է Ճամբարակի, մյուսը՝ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներին, «ՈՒԱԶ Պիկապ» ամենագնացը փոխանցվելու է Ճամբարակի ՀՓՋ-ին՝ կենցաղային կանչերի սպասարկման համար, իսկ շտապ օգնության ռեանոմոբիլը կմնա փրկարարական վարչության տրամադրության տակ՝ արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակով։
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցրել է, որ առաջիկայում տեխնիկական վերազինումները կշարունակվեն։
«Այս ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Դրանք զգալի կհեշտացնեն ջոկատների անձնակազմի բեռը: Հուսով եմ, որ հատկացումները Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներին կլինեն նպատակային և թիրախային՝ էականորեն կբարձրանա փրկարարական ծառայության արդյունավետությունը»,-նշել է նախարարը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…