Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա

Zaqar

  ՌԴ-ն հույս ունի, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքում իրավիճակը կկարգավորվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նշել, որ շրջափակումը պետք է դադարեցվի, պետք է նաև կարգավորվեն տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները:

 «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ, և նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, հումանիտար նշանակության փոխադրամիջոցների շարժը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների:

 Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ երեք երկրների ղեկավարների հայտարարություններին համապատասխան:

 Դրանք ենթադրում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…