Գլխավոր դատախազի հրամանով՝ նկատողություն Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարին

Datakhaz

 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել դատախազական հսկողությունը պատշաճ իրականացնելու համար, այդ կապակցությամբ որևէ դատախազական ակտ չի կայացրել:

Արդյունքում՝ քրեական գործով (վարույթով) նախաքննություն չի կատարվել, ողջամիտ ժամկետում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման, ինչպես նաև նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար։

Բացի այդ, Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, առանց որոշում կայացնելու, ստանձնել է նույն քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և որոշում կայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին:

Իր և մեկ այլ քրեական գործով տուժողների և մեղադրյալի (ամբաստանյալի) միջև հեռավոր ազգակցական կապի առկայությամբ պայմանավորված՝ դատարանում իրեն բացարկ ներկայացված լինելու պայմաններում, դատախազն ինքնաբացարկ չի հայտնել, և, մինչև վերոնշյալ հիմնավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վարույթից հեռացվելը, շարունակել է քրեական գործով իրականացնել մեղադրողի պարտականությունները՝ կասկածի տակ դնելով գործի արդարացի քննության սկզբունքի պահպանումը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդգծվել է, որ դատախազի անկողմնակալության վերաբերյալ «անաչառ դիտորդի» մոտ կարող է կասկած առաջանալ ոչ թե գործով տուժողների և մեղադրյալի հետ դատախազի ունեցած հեռավոր ազգակցական կապի, այլ այդ պայմաններում վերոնշյալ քրեական գործով թույլ տրված խախտումների և ձգձգումների առկայության պատճառով. կասկած է առաջացնում նշված հանգամանքների՝ խախտումներ, ձգձգումներ, ազգակցական կապ, համակցությունը, այլ ոչ թե ինքնին ազգակցական կապը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…