The Jerusalem Post. «Ռուս-թուրքական մերձեցումը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»

Sparnaliq

  Իսրայելական հեղինակավոր լրատվամիջոց «The Jerusalem Post»-ը գրում է, որ եթե Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցում որոշակի պայմանավորվածության գան, ապա դա հնարավորություն կտա Թուրքիային հարձակվել Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա։ Ուստի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պիտի միջամտեն ու փորձեն կանխել նման հնարավոր զարգացումը։

Սեթ Ֆրանցմանի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ձեռքերը թաթախված են Ուկրաինայի, հայ-ադրբեջանական պատերազմի, Սերբիայի և Կոսովոյի լարածության ու սիրիական քաոսի մեջ, հետևապես նման պարագայում Թուրքիայի զինված ուժերը սպառնալիք կլինեն Սիրիայի քրդերի համար։ Ըստ այդ հոդվածի՝ Թուրքիան տարածաշրջանի խաղաղությանը խոչընդոտող երկիր է։

«Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան դառնա էներգետիկ կենտրոն, իսկ ռուս-թուրքական առևտրաշրջանառությունն էլ ավելի մեծանա։ Իրենց տարածաշրջանային հզոր քաղաքականություններում աղքատ մարդկանց կյանքը մեծ հաշվով նշանակություն չունի»,- գրում է Ֆրանցմանը։

Այնուհետև հոդվածում ցավով արձանագրվում է հետևյալը. «Քանի որ միջազգային հանրությունն այլևս չի հետաքրքրվում փոքրամասնությունների ճակատագրով և չի զբաղվում փոքր կոնֆլիկտներով, այդ պատճառով էլ մեծացել է լարվածության խորացման և մարդկանց վնաս հասցնելու հավանականությունը»:

Ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…