Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա

Espana Armenia
 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա։
Զարագոզա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն, ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։
Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-դիսպետչեր կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղեր»-ի տեղադրումը։

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…