ՍԿՍՆԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ

 

 

Այսօր Ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժնի  շենքի դիմաց Ի պաշտպանություն Վահան Կոստանդյանի բողոքի ակցիա են կազմակերպել նրա համախոհները։ Նրանց խոսքով Կաստանդյանը երկու օր առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակցել է Երեւանում անցկացված մեծ հանրահավաքին, որով ընդդիմադիր ուժերը պահանջում էին իշխանություններից զերծ մնալ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու գաղափարից, հակառակ դեպքում մտադիր են բոլոր օրինակական ճանապարհներով հասնել վարչապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ 

Ոստիկանությունը իբրև թե զանգվածային անկարգություն կանխելու նպատակով բիրտ ուժ էր կիրառել հանրահավաքի ակտիվ մասնակիցների նկատմամբ և շատերին բերման ենթարկել։

 Բերման ենթարկվածների թվում է եղել նաև Վահան Կոստանդյանը իր  կուսակցության խորհրդի քարտուղար Նվեր Ապրեսյանի հետ միասին, որոնց ստիպողաբար տեղափոխել են Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին։  

Կոստանդյանի համախոհները վստահեցնում են , որ երկու օր նրանից որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ, կապի հնարավորություն բացարձակապես չկա և նույնիսկ փաստաբանի այցելության հնարավորություն չի տրվել։ Նրանց խոսքով հայտնի չէ արդյոք նրանց որևէ մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և ինչ հիմքով են արդեն երկու օր նրանց պահում կալանքի տակ։ 

Հավաքվածները պահանջում են, որ Վահան կոստանդյանն ու Նվեր Ապրեսյանն անհապաղ ազատ արձակվեն, այլապես մտադիր են գնալ նաև Դատախազության առաջ բողոքի ակցիա անցկացնել և հայտնել, որ ոստիկանությունն առանց օրինական հիմքի Կոստանդյանին պահում է բաժնում։ 

Նրանց տեղեկություններով Կոստանդյանին բերման ենթարկելու նախորդ օրը նույն բաժին բռնի բերման էր ենթարկվել նաև «Խաղաղություն և արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Խաչատրյանը՝ ըստ ամենայնի նույն դրդապատճառներից ելնելով։

Հավաքվածները կասկած չունեն, որ սա ուղղակի հաշվեհարդար էՎահանի ու իր թիմակից Նվերի նկատմամբ՝ իրենց քաղաքական հայացքների համար։ «Իշխանությունները վաղուց են Կոստանդյանին թիրախավորել և առիթ են փնտրում նրան ու նրա կուսակիցներին պատասխանատվության ենթարկելու և այդպիսով լռեցնելու համար»,- պնդում էին հավաքվածները։ 

Վահան Կոստանդյանը սեպտեմբերի 22-ին ազատ է արձակվել Ոստիկանության բաժնից։ Հաջորդ օրը ազատ են արձակել նաև Նվեր Ապրեսյանին։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…