Չեխիայում ավարտվել է միջազգային պարաատլետիկայի առաջնությանը, որին մասնակցում էին 163 մարզիկ 15 երկրից։ Հայաստանը ներկայացնող Սարգիս ստեփանյանը, որը առաջնության մեկնարկից օրեր առաջ մարզիչ Օնիկ Հովակիմյանի հետ արդեն նախապատրաստվական վերջին մարզումներ են անցկացրել տեղի լավագույն մարզաբազաներից մեկում, F55 դասակարգումում մասնակցել է գնդի հրում և սկավառակի նետում վարժություններին։ Ստեփանյանը փայլում մասնացկություն է ունեցել և երկու մրցաձևերով էլ հաղթանակ է տարել ՝ 9,65 սմ գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում արդյունքներով` զբաղեցնելով առաջին տեղերը։
Օնիկ Հովակիմյանի խոսքով, սա բեկումնային պահ է Հայաստանի պարաօլիմիկ սպորտի պատմության մեջ։ Առաջին անգամ հայ պարաաթլետը շահել է պարաօլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր, որը տեղի կունենա 2024-ն Փարիզում։
Մարզիչը վստահ է, իրենց համառ ջանքերի շնորհիվ է հաջողվել հասնել այս բացառիկ արդյունքին, որի ուղղությամբ անհավանական տոկունությամբ մարզվել են տարիներ շարունակ։
Օնիկ Հովակիմյանը մտադիր է նաև Փարիզում կայանալիք Պարաօլիմպիկ խաղերի առաջնությանը ուղեկցել Սարգիս Ստեփանյանին և մարզչական իր բացառիկ կարողություններով նախապատրասել ու քաջալերել նոր նոր հաղթանակի՝ պարաօլիմպիական ոսկու։
Հրատարակել է լրագրող Նելլի Հարությունյան
