Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով մեծ ներդրումներ է կատարել մետրոպոլիտենում. Սեդրակյան

Sedrakyan

«Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են շուրջ 20 վճարային տերմինալներ և վալիդատորներ, քաղաքացիներն արդեն կարող են օգտվել անհպում վճարումներից»: 

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ իմ և Մետրոպոլիտենի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով երկու տարում մեծ ներդրումներ է կատարել Մետրոպոլիտենում: Մոտակա շաբաթում  1 շարժակազմ՝ 3 վագոն, դուրս կգա գիծ. երեք ամսվա մեջ կունենանք երեք նոր շարժակազմ՝ երեքական վագոններով»,- հայտնեց Սեդրակյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…