ՈՒԺՈՎ ԼՌԵՑՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ

Բագրատ Սրբազանի գլխավորած սրբազան պայքարն արդեն շարունակվում է մայրաքաղաքում։ Մայիսյան եռատոնը Սրբազանն իր համախոհների հետ նշեց բողոքի աննախադեպ ակցիաներով՝ հույսով, որ հաջորդ տոնը կնշեն առանց դավաճանների։ 

Սակայն սրբազան շարժման մասնակիցներից շատերը, որոնք հատկապես աչքի են ընկել իրենց ակտիվությամբ և ջանք չեն խնայել ակցիաների նախաձեռնման ու կազմակերպման համար, հայտնվել են իրավապահների ու իշխանությունների մերձավոր գործարար-գործատուների թիրախում։ 

Օրերս մեր խմբագրություն էր դիմել սրբազան պայքարի համակարգող Գևորգ Թադևոսյանը կնոջ՝ Նաիրա Բալաբեկյանի հետ։ Նրանք Բագրատ Սրբազանի հետ պայքարի շարքերում են եղել առաջին իսկ օրվանից, գիշեր-ցերեկ օգնել են նախաձեռնել քայլերթը դեպի Երևան և արդեն մայրաքաղաքում անկացվող ակցիաները։ Այս պատճառով նրանք թիրախավորվել են իրենց աշխատավայրերում ու գործտուների կողմից սպառնալիքներ ստացել, որ բողոքի ակցաներին շարունակաբար մասնակցության դեպքում ուղղակի կվռնդվեն աշխատանքից։ Հենց այդպես էլ տեղի էր ունեցել։ Նրանք կորցրել էին աշխատանքը՝  իրենց քաղաքական հայացքների ու հակաիշխանական ակտիվ պայքարի պատճառով։

Գևորգն աշխատում էր «ՕՀՄ էներջի» կազմակերպությունում, որի փաստացի սեփականատերը իշխանական քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյան է (Չաղ Ռուստամը)։ Նա մինչև այսօր հաջողացնում է խուսափել արդարադատությունից իր գործած մի շարք հանցանքների համար զուտ իշխանության հովանավորչության շնորհիվ։  Իսկ Նաիրան հեռացվել է Արդշինբանկից, որի սեփականատերից մեկը իշխանությունների սրտի գործարար, նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանն է։ 

  Մինչև հեռացվելը Գևորգն իր աշխատավայրում դաժան ծեծի է ենթարկվել Ռուստամ Ստեփանյանի թիկնապահների կողմից։ Մեր թղթակցի հետ զրույցում Գևորգը պատմել է, որ «Չաղ» Ռուստամը թիկնապահների հետ ներխուժել է իր աշխատասենյակ ու հրահանգել նրանց «սատկացնել » իրեն, որպես ընդդիմադիր շուն։ Գևորգը չի հիշում որքան է շարունակվել իր նկատմամբ բռնությունը։ Նա ուշքի է եկել արդեն հիվանդանոցում՝ մարմնական բազմակի վնասվածքներով։ 

  Ապաքինվելուց հետո Գևորգն իր փաստաբանի հետ որոշել է բողոք ներկայացնել ոստիկանության Շենգավիթի բաժին Ռուստամ Ստեփանյանի դեմ՝ խմբակային ծեծի հատկանիշներով։ Սակայն ավելի քան մեկ ամիս հետո ոչ մի ընթացք չի տրվել գործին, նույնիսկ Գևորգին չեն կանչել բաժին ցուցմունք տալու և դեպքի մանրամասները ներկայացնելու համար։

  Գևորգ Թադևոսյանը վստահ է, որ Ռուստամ Ստեփանյանի դեմ գործին երբեք էլ ոստիկանությունն ընթացք չի տալու, քանի որ նա իր քրեական անցյալով և ԱԺ պատգամավոր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի կուսակից Հայկ Սարգսյանի, նույն ինքը՝ շիշ բռնողի մտերիմ ընկերն է և հենց սա նրան երաշխավորում է անպատժելիություն։

 Գևորգի և Նաիրայի համար պարզ է, որ իշխանության հովանավորյալներն օրենքի առաջ հավասար չեն, ավելին նրանք հենց իշխանություններից ունեն այսպես ասած «դաբրո» ամենաակտիվ ընդդիմադիրներին ու բողոքի ակցիաների մասնակիցներին լռեցնել ցանկացած գնով ու եղանակով։ Նրանք հույս ունեն այդպիսով կասեցնել սրբազան պայքարը, բայց նույնիսկ բռնությունների սպառնալիքով ամուսինները մտադիր են շարունակել իրենց սկսած գործը հանուն ավելի ապահով Հայաստանի, նաև բարձրաձայնել իշխանություններին ծառայող օլիգարխների ու  իրավապահների անօրինականությունների մասին։

Հարցազրույցի վերջում Գևորգը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կհայտարարվի հաջորդ մեծ հանրահավաքի օրը և տեղը։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…