ԼՂ-ի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունը վրդովել է Բաքվին. Nordic Monitor

Չնայած Բաքվի պաշտոնական առարկություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան ներգրավված է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, որն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով, գրում է Nordic Monitor կայքը։

«Էրդողանի շարունակական արտահայտությունները մեծ աղմուկ են բարձրացրել. բանն այն է, որ Բաքուն ավելի վաղ փորձել է ընդգծել հակամարտության ընթացքում իր անկախ ռազմական հնարավորությունները: Թեև պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը լայնորեն հայտնի է, Անկարայի դերի շարունակական շեշտադրումը երկու մերձավոր դաշնակիցների միջև լուրջ լարվածություն է առաջացրել,-նշում է պարբերականը:

Ըստ Nordic Monitor-ի՝ դեռ օգոստոսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական ​​արարողության ժամանակ նախագահ Էրդողանը վերստին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով. «Ադրբեջանական Ղարաբաղում, մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին լիովին ջախջախել ենք հակառակորդի ուժերին»։ Էրդողանի հայտարարությունը հնչել է ադրբեջանական պաշտոնական թերթի նախկին նմանատիպ հայտարարություններին արձագանքելուց  անմիջապես հետո:

Օգոստոսի 1-ին հրապարակված ադրբեջանական թերթի խմբագրականում նշվում էր. «Մեր ժողովուրդը, բանակը և հրամանատարությունը հիասթափությամբ և խոր վշտով հետևում են մեր հաղթանակը յուրացնելու փորձերին, որն իրավամբ մերն է։ Ադրբեջանի հաղթանակը ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ»։

Խմբագրական հոդվածում քննադատության է ենթարկվել Թուրքիայում արված վերջին հայտարարությունները՝ Անկարային մեղադրելով 44-օրյա պատերազմի փաստերը խեղաթյուրելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախազգուշացրել են, որ նման հայտարարությունները ձեռնտու են Հայաստանին:

«Մեր նախնիները մեզ սովորեցրել են, որ ձախ ձեռքը չպետք է իմանա՝ ինչ է անում աջ ձեռքը, և որ եղբայրները չեն պարծենում միմյանց օգնելով: Եթե ​​նույնիսկ ենթադրենք, որ Թուրքիան մեր Հայրենական պատերազմի ընթացքում ցուցաբերել է բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական և բարոյական, ինչո՞ւ պետք է Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ պետություններ ու տերություններ դա մանիպուլյացիաների համար հիմք օգտագործեն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին մեջբերում Nordic Monitor-ը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…