Սահմանին Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա և չպետք է լինի դրա մեկնարկի համար. Ալեն Սիմոնյան

Այնպես չէ, որ մենք Ադրբեջանին առաջարկ ենք արել, ենթադրենք, բացասական պատասխան է եկել և դրանով քննարկումն ավարտվել է. քննարկման պրոցեսը գնում է, այդպես 12 դեպք է եղել, և գնացել, եկել է այդ փաստաթուղթը, և մենք այսօր ունենք արդեն 15 առնվազն համաձայնեցված կետ, որը մեծ ձեռքբերում է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եթե կհիշեք, ամենասկզբից, երբ որ խոսակցությունը սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը հինգ միջազգայնորեն ընդունված կետի մասին էր խոսքվում, իսկ այսօր 15 կետի մասին է խոսքը»,-ասաց նա:

Անդրադառնալով էսկալացիայի հավանականության մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել ենք որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորությունների և համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ, կարծում եմ՝ չկա և պետք է չլինի»:

Նա նկատեց, որ միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահին կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա. Որևիցե բան չպետք է բացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես է լինելու, այնպես է լինելու, պետք է միշտ աշխատանքային այդ պրոցեսը շարունակվի։ Ես չեմ ուզում շատ մանրամասնեմ վարչապետի ասածը, որովհետև դուք իրեն հարց տալու, նաև մեր ընդդիմադիր գործիչները իրեն հարց տալու հնարավորություն նաև այս շաբաթ ընթացքում կունենան ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…