Ադրբեջանի համար այս իշխանությունը մեծ նվեր է. Լևոն Քոչարյան

Ադրբեջանի համար այն իշխանությունը, որ մենք ունենք վերջին տարիներին, ի դեմս Նիկոլ Փաշինյանին, մի հատ մեծ նվեր է իրենց համար: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը

«Այն ինչը կարող է սպառնալ այս իշխանությունների չլինելուն, այնտեղ դրան բնականաբար շատ վատ են արձագանքելու»,-ասաց նա:

Հարցին՝ 2018 թվականին իշխանությունը պետք է կրակե՞ր հատուկ պահպանվող տարածք՝ Ռադիոտուն մտնող քաղաքացիների վրա թե ոչ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Իշխանությունը ունի բացառիկ իրավունք ուժ կիրառելու: Ես հիմա չեմ ուզում հետ գնալ ու գնահատական տալ այդ ամեն ինչին։ Բայց իշխանությունը այդ իրավունքն ունի, եթե կան օրենքով նախատեսված դեպքեր»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…