Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1100 մարդ է բերման ենթարկվել

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1100 ցուցարար, վիրավորվել 123 ոստիկան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։

«Ցույցերի ընթացքում ոստիկանությունն առգրավել է քարեր, փայտեր, հրավառություն, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ և դանակներ: Դատավարությունները շարունակվում են նրանց նկատմամբ, ովքեր հարձակվել են ոստիկանության վրա, վնասել են հանրային գույքը և սպառնացել մեր ժողովրդի անվտանգությանը: Ձերբակալվածների մեջ բացահայտվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող անձինք»,- գրել է նախարարը X-ում։

Երլիքայան ձերբակալությունների հետ կապված նաև նշել է, որ «վերջին օրերին որոշ շրջանակներ չարաշահում են հավաքների և ցույցերի իրավունքը՝ փորձելով խախտել հասարակական կարգը, հրահրել փողոցային սադրանքներ և հարձակվել ոստիկանության վրա»։

«Պարզվել է, որ ձերբակալված անձինք նախկինում պատասխանատվության են ենթարկվել 17 տարբեր հանցագործության, այդ թվում՝ թմրանյութերի, գողության, խարդախության, սեռական ոտնձգությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,- նշել է նա:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…