Թրամփը դժգոհ է իր դիմանկարից

ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր կերպարը «կանխամտածված խեղաթյուրելու» համար: Թրամփին դուր չի եկել, թե ինչպես է իրեն պատկերել նկարչուհի Սառա Բորդմանը։ Նրա այդ դիմանկարը 2019 թվականից կախված է նահանգի Կապիտոլիումի շենքում:

 

«Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումում մյուս նախագահների հետ ցուցադրված իմ դիմանկարն այն մակարդակի է միտումնավոր խեղաթյուրված, որը նույնիսկ ես նախկինում երբեք չեմ տեսել»,- գրել Է Թրամփը Truth Social-ում:

Նրա խոսքով՝ նույն նկարչի մեկ ուրիշ աշխատանք՝ Բարաք Օբամայի նախագահական դիմանկարը, «հրաշալի տեսք ունի»: Թրամփի կարծիքով՝ հեղինակը «տարիքի հետ կորցրել է տաղանդը»: Միևնույն ժամանակ նախագահը վստահեցրել է, որ դիմանկարն անհրաժեշտ է տեղացիներին, իսկ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսին անվանել է ձախ արմատական:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…