Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. IRNA

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցություններ վարելու հնարավորության մասին և հավելել, որ Իրանը հաղորդագրություններ կփոխանցի ԱՄՆ-ին միջնորդների միջոցով, հաղորդում է IRNA գործակալությունը։

«Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները «չի փոխել իր մոտեցումն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ»,- նշել է նախարարը։

«Այս հարցում մեր դիրքորոշումը լիովին պարզ է։ Իրանը առավելագույն ճնշման քաղաքականության, հնչեցվող սպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չի վարի մինչև այն պահը, երբ Իրանի և Իրանի ժողովրդի նկատմամբ հակառակ կողմի մոտեցման մեջ փոփոխություն տեղի չունենա: Մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»,- ասել է նա SNN հեռուստաալիքի եթերում։

Արաղչին նաև վստահություն է հայտնել, որ «ոչ մեկի մտքով չի անցնի հարձակվել Իրանի վրա, քանի որ պարզ է, թե ինչ հետևանքներ կլինեն»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանն «ամբողջությամբ պատրաստ է»։

Անցյալ շաբաթ միջազգային լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում պահանջել է երկու ամսում հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնության:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…