Գողապետության ներկայացուցիչներ փորձում են Գյումրին դարձնել ցատկահարթակ ՀՀ-ում խաղաղության օրակարգը տորպեդահարելու համար. Կոնջորյան

Հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայենցված տեքստը, համաձայնագիրը, և այդ պահից սկսած՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմությունն իր իշխանության տարիներին, ըստ Կոնջորյանի, ստեղծել է պատերազմի արդյունաբերություն, և մեր հասարակությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի դեմոկլյան սուրը և արյունահանել է այդ վախը:

«Այդ իշխանության պահպանման համար երկու սյուն է եղել, մեկը պատերազմի արդյունաբերությունն է եղել, մյուսը՝ գողապետությունը, որովհետև ի՞նչ էր պետք ասել մարդկանց, պետք էր ասել, որ դուք պիտի հանդուրժեք ամեն ինչ, թե չէ, կլինի պատերազմ, և այդ վախի վրա պետք էր շարունակել սեփական իշխանության վերարտադրությունը:

Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Այն ընդդիմությունը, որը հասկանում է, որ Հայաստանը շանս ունի խաղաղության, հասկանում է, որ դրանով վերջնականապես ջախջախվելու է սեփական գոյության գաղափարաբանությունը, որ ջախջախվելու է գողապետության և պատերազմի գաղափարախոսության վրա կառուցված Հայաստանի, հայ ժողովրդի՝ 10-ամյակներով հարստահարումը և 10-ամյակներով կառափնարան տանելու քաղաքականությունը»,- ասաց նա:

Ըստ Հայկ Կոնջորյանի՝ այս հայեցակարգը տեղափոխվել է նաև ՏԻՄ ընտրությունների համատեքստ:

«Այսօր տեսնում ենք, որ Գյումրիում որոշ ուժեր, որոնք գողապետության կարկառուն ներկայացուցիչներ են, ձեռք ձեռքի տված այն ուժերի հետ, որոնք մատչում են խաղաղության հնարավորության և խաղաղության օրակարգի դեմ, փորձում են Գյումրին դարձնել ցատկահարթակ Հայաստանում խաղաղության օրակարգը տորպեդահարելու, Հայաստանը վերջնականապես և մշտապես պատերազմի արդյունաբերության ճիրաններում պահելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…