Իրավական անորոշություն. ԿԲ նախագահի տեղակալը՝ ԼՂ-ի և ՀՀ-ի սուբյեկտների միջև գրավ հանդիսացած գույքերի ճակատագրի մասին

Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը պարզաբանեց՝ ինչ հարց են լուծում այս երկու նախագծով:

«Դուք գիտեք, որ 2023-ի նոյեմբերին «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ այն ընկերություններին, որոնք ԼՂ-ում էին գործում, հնարավորություն տրվեց մինչև 2024-ի դեկտեմբեր ամիսը գրանցվել ՀՀ-ում և իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում:

Այդ գործընթացն արդեն ավարտվել է, և մենք գիտենք՝ որ ընկերություններն են փաստացի գրանցվել, և որոնք՝ ոչ: Հիմա անցել ենք այս գործընթացի հաջորդ փուլին, մասնավորապես գիտենք՝ ՀՀ-ում գոյություն ունեն գույքեր, որոնք, ըստ էության, ԼՂ-ի և ՀՀ-ի տարբեր սուբյեկտների միջև փոխհարաբերություններից ծագող հարաբերությունների ընթացքում որպես գրավ են հանդիսացել: Հետևաբար առաջացել է որոշակի իրավական անորոշություն, և այս նախագծով մենք այդ անորոշությունը լուծում ենք»,- պարզաբանեց Նուրբեկյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում անում ենք բացառություն, որ եթե անգամ չկա այդ առաջնային հարաբերությունը, երկրորդային հարաբերությունը ևս պահպանվում է, ինչը կարևոր է, քանի որ գույքը գրանցված է Հայաստանում:

«Օբյեկտիվ պատճառներով այս անորոշությունը պետք է լուծել: Ընդհանուր առմամբ մոտ 27 միլիարդ դրամի պարտավորությունների մասին է խոսքը, իսկ գույքի գնահատված արժեքը մոտավորապես 10-14 միլիարդ դրամ է: Սա կարևոր է, քանի որ կարծում ենք՝ այն գույքերը, որոնք Հայաստանում են գտնվում, թե՛ Կառավարությունը, թե՛ բանկային համակարգը փաստացի ունեն այդ գույքերի նկատմամբ պահանջներ, իրենց պահանջները պետք է կարողանանք օրինական ձևով իրացնել:

Նաև նախատեսում ենք, որ եթե գրավի և գույքի տերը որևէ այլ կերպով նախաձեռնում է այս պարտավորությունները մարել, ապա նրան հնարավորություն է տրվում առանց գրավի իրացման այդ հարաբերությունները լուծել»,- հավելեց ԿԲ նախագահի տեղակալը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…