ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ խոսնակներն ընդգծել են մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը

Իրանի ԱԳ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները:

Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…