Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական և ուկրաինական թիմերի հետ:

Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունների արդյունքներով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախարարների կաբինետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Կիևը քննարկում են ուկրաինական ատոմային էլեկտրակայանների  շահագործումն ամերիկյան ընկերություններին հանձնելու հնարավորությունը։ Դոնալդ Թրամփը նաև ակնկալում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը և Ուկրաինան կստորագրեն օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ այժմ ռուս-ուկրաինական կարգավորման օրակարգում են նաև տարածքների հարցը, հնարավոր սահմանազատումը, էներգետիկ անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է՝ հակամարտությունը պետք է դադարեցվի: Թրամփը բողոքել է, որ Միացյալ Նահանգներն արդեն չափից շատ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…