Դանիայի ԱԳՆ-ն ողջունել է Գրենլանդիա ամերիկյան պատվիրակության այցի ծրագրի փոփոխությունը

ԱՄՆ վարչակազմի որոշումը, որ ամերիկյան պատվիրակության այցը Գրենլանդիա կսահմանափակվի Pituffik տիեզերակայանով, ճիշտ քայլ է, ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լեկե Ռասմուսենը։

«Կարծում եմ՝ լավ է, որ այցի ընթացքում ամերիկացիները չեն շփվի գրենլանդական հասարակության հետ, փոխարենը կայցելեն իրենց սեփական բազա՝ Pituffik, և մենք դրա դեմ ոչինչ չունենք»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ որոշված էր, որ այս շաբաթ ամերիկյան երկու պատվիրակություն մեկնում է Գրենլանդիա. մեկը պետք է գլխավորի ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի կինը՝ Ուշա Վենսը, իսկ մյուսի կազմում կլինեն նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը: Երկու պատվիրակությունն էլ նախատեսել է այցելել Գրենլանդիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ռազմատիեզերական Pituffik ռազմաբազա, Ուշա Վենսը՝ նաև կղզու տեսարժան վայրեր՝ «Գրենլանդիայի, նրա մշակույթի, պատմության և ժողովրդի մասին ավելին իմանալու համար», ինչպես նաև ներկա լինել սահնակներով շների մրցավազքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սակայն, երեքշաբթի հայտարարել էր, որ որոշել է միանալ իր կնոջը՝ Ուշիին, այդ ուղևորության ժամանակ: Մարտի 25-ին Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահը և այցը կսահմանափակվի Pituffik բազայով՝ դրա անվտանգությունը ստուգելու համար:

Ամերիկացի բարձրաստիճան անձանց այցերին բացասական են արձագանքել նաև Գրենլանդիայի նախկին և ապագա վարչապետները՝ դրանք համարելով սադրանք և անհարգալից վերաբերմունք Գրենլանդիայի ժողովրդի հանդեպ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…