Թրամփը ցանկանում է խստացնել քվեարկության կանոնները ԱՄՆ ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ խստացնելով ԱՄՆ-ում քվեարկության կանոնները։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։ Նշվում է, որ հրամանը «ուժեղացնում է ընտրողների քաղաքացիության ստուգման վերահսկողությունը և արգելում օտարերկրյա քաղաքացիների միջամտությունը ԱՄՆ ընտրություններին»:

Թրամփը մի քանի դաշնային գործակալության հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ընտրողների գրանցման, փոստով քվեարկության և ընտրությունների մոնիթորինգի ավելի խիստ վերահսկողությանը: Հրամանագիրը ներառում է նաև ԱՄՆ քաղաքացիության հաստատման ավելի խիստ պահանջներ և ընտրակեղծիքների ենթադրյալ դեպքերի դեմ պայքարի ուժեղացված միջոցներ:

Ինչպես նշում է dpa գործակալությունը, ԱՄՆ նախագահը չի կարող ուղղակի ստիպել նահանգային իշխանություններին փոխել իրենց ընտրական օրենքները, ուստի Թրամփը նախատեսում է ֆինանսական ճնշում գործադրել նրանց վրա։ Փաստաթղթի համաձայն՝ այն նահանգները, որոնք քայլեր չեն ձեռնարկի իրենց ընտրությունների «անվտանգությունն ապահովելու» համար, կզրկվեն դաշնային ֆինանսավորումից՝ «կեղծիքների դեմ պայքարել չցանկանալու պատճառով»: Իրավապաշտպանները Թրամփին մեղադրում են բնակչության որոշակի խմբերի համար քվեարկության հասանելիությունը միտումնավոր բարդացնելու համար։

Որպես ավելի հուսալի ընտրական համակարգի օրինակ՝ Թրամփը նշել է Գերմանիան, որտեղ, ի տարբերություն ԱՄՆ-ում ընդունված քվեարկության տարբեր մեթոդների, կիրառվում է միայն թղթային քվեարկությունը, նշել է dpa գործակալությունը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։