Մինչև ՀՀ խորհրդարանի դիրքորոշում դառնալը որևէ արտաքին ուժի միջամտություն գործընթացին ողջունելի չէ. Կարապետյանը՝ ԵՄ-ին անդամակցելու նախագծի մասին

Մենք արդյոք ցանկանո՞ւմ ենք, որ դեռևս ՀՀ խորհրդարանում քննարկվող օրինագծի վերաբերյալ ՀՀ-ից դուրս որևէ երկիր կամ կառույց կարծիք արտահայտի, կարծում եմ՝ ոչ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ կառույցներն են ողջունել այս օրենքի քննարկումը:

«Կան այդպիսի դերակատարներ, որոնք հաճախ իրենց իրավունք են վերապահում խոսել Հայաստանի ժողովրդի պատմական շահերի մասին, խոսել, թե Հայաստանի ժողովուրդն ինչպիսի ընտրություն պետք է կատարի կամ չկատարի: Ես այդ ամենը չեմ ողջունում: Նույնկերպ էլ չափից դուրս ողջունման որևէ ժեստ ես կհամարեի միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին»,- ասաց Մարիա Կարապետյանը:

Դիմելով խորհրդարանական ընդդիմադիրներին՝ պատգամավորն ասաց. «Ձեզ էլ առաջարկում եմ Հայաստանը չդնել ձեզ ծանոթ սցենարի մեջ և այդ հարցի առաջադրմամբ փորձել առաջացնել այնպիսի տպավորություն, որ մենք որևէ կերպ ցականում ենք, որ որևէ երկիր միջամտի ներքաղաքական հարցերին: Սա քաղաքացիական նախաձեռնություն է, և պետք է նկատել, որ արտախորհրդարանական քաղաքական ուժեր կան, որոնք աջակցել են այդ քաղաքական նախաձեռնությանը, և մինչև այդ օրենքի՝ այս դահլիճում քվեարկվելը և ՀՀ խորհրդարանի դիրքորոշում դառնալը որևէ արտաքին ուժի կողմից միջամտությունն այդ գործընթացին ողջունելի չէ:

Երբ Կառավարությունը կշփվի արտաքին դերակատարների հետ, այդ պարագայում էլ այդ արձագանքները կլինեն մեր կողմից ողջունելի և ընդունելի»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…