Ռուսաստանը կարող է ձգձգել Կիևի հետ զինադադարի ստորագրումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է միտումնավոր ձգձգել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես համոզված չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, հնարավոր է նաև, որ ձգձգում է ժամանակը: Գիտեք, երկար տարիներ ես դա արել եմ որպես գործարար. չես ուզում պայմանագիր կնքել, միաժամանակ ուզում ես մնալ խաղի մեջ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանն էլ, Զելենսկին էլ կցանկանան, որ պատերազմն ավարտվի»,- ասել Է Թրամփը Newsmax մեդիաընկերության եթերում:

Մարտի 23-25-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առանձին բանակցություններ են վարել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ: Այդ հանդիպումների արդյունքում, ըստ Սպիտակ տան հայտարարության, Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունն ու բացառել «ուժի կիրառումը» Սև ծովում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…